Թբիլիսիում մեկ անձ ձերբակալվել է սպանության փորձի փաստով
Թբիլիսիում մեկ անձ ձերբակալվել է սպանության փորձի փաստով

Վրաստանի ՆԳ նախարարության, Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1999 թվականին ծնված Տ.Կ.-ին, ով նախկինում դատված է եղել։ Նա ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով։

ՆԳ նախարարության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը վիճաբանության պատճառով կրակել է 1986 թվականին ծնված Ա.Տ.-ի վրա և փախել դեպքի վայրից։

«Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից դեպքի առթիվ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում Թ.Կ.-ն ձերբակալվել է որպես կասկածյալ Ծղալտուբոյի մունիցիպալիտետում: Հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարի ազատազրկմամբ:

Սպանության փորձի գործով հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածի համաձայն», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ: