Թբիլիսիում, MAN մակնիշի նոր ավտոբուսները հագեցած կլինեն անվճար Wifi-ով. Կախա Կալաձե
Ընթացիկ տարվա ավարտին, Թբիլիսիում, MAN մակնիշի նոր ավտոբուսները հագեցած կլինեն անվճար համացանցով,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հատարարել է կառավարության նիստին:
Նրա խոսքով, հանրային տրանսպորտի զարգացումը միայն ավտոպարկի նորացում և նոր երթուղիների ավելացում չի ենթադրում:
«Զարգացման մաս ենք համարում հանրային տրանսպորտի հագեցումը հավելյալ ծառայություններով: Մեր նախաձեռնությունն է և կարծում ենք, մինչև տարեվերջ հնարավոր կլինի MAN մակնիշի ավտոբուսներում մոնտաժվի անվճար համացանց, որը մատչելի կլինի բոլոր ուղևորների համար: Կարևորէ է, որ քաղաքացիներին տրվի հնարավորություն, օգտվել MAN մակնիշի ավտոբուսներում անվճար Wifi-ից»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Ինչ վերաբերում է դեղին ավտոբուսներին, Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, մինչև 2019 թվականի ավարտը ամբողջությամբ կփոխվի ավտոպարկը: