Թբիլիսիում լայնամասշտաբ սահմանափակումներ չեն լինելու. Ամիրան Գամղրելիձե
Թբիլիսիում լայնամասշտաբ սահմանափակումներ չեն լինելու. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, ամբողջ երկրի մասշտաբով սահմանափակիչ միջոցառումների հաստատում չի նախատեսվում, այլ խոսքը վերաբերում է այսպես կոչված կետային սահմանափակումներին:

«Հաճախ հարցնում են ամբողջ երկրում կամ տարբեր մարզերում սահմանափակիչ միջոցներ կիրառելու մասին, այս հարցով մի քանի անգամ արտահայտել եմ իմ կարծիքը: Ընդհանրապես, դա գլոբալ քաղաքականություն է, որ ի տարբերություն գարնանը, այժմ ավելի ուժեղ, այսպես կոչված Լոգդաունի վրա և խիստ սահմանափակիչ միջոցառումներին երկրները չեն գնում: Խոսքը վերաբերում է այսպես կոչված կետային սահմանափակումներին: Օրինակ, դպրոցում, երբ ունենք վարակի դեպքեր, դպրոցն ամբողջությամբ չի փակվում, անհրաժեշտության դեպքում կփակվի դասարանը, տեղի կունենա երեխաների ինքնամեկուսացում և դրանից հետո 12 օրվա ընթացքում նրանք պետք է լինեն դիտարկման տակ: Այսինքն, համավարակաբանների հետ կորոշվի արդյոք պետք է դպրոցը կամ դասարանը անցնի հեռավար ուսուցման: Դա կլինի նաև մանկապարտեզների և այլ հաստատությունների հանդեպ, քանի որ համավարակը չի դադարեցվել, և կլինի էլի երկար ժամանակ, մենք պետք է ապրենք վարակի հետ միասին»,- ասել է Գամղրելիձեն:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ Թբիլիսիում լայնամասշտաբ սահմանափակումներ չեն լինի:

«Մեր հանձնարարականը, որի շուրջ պայմանավորվել ենք, այն է, որ Թբիլիսիում լայնամասշտաբ սահմանափակումներ չեն լինի, կլինեն միայն կետային, ասենք որևէ բժշկական հաստատությունում: Այդ թվում հանձնարարականներից մեկը, որը նախատեսել է խորհուրդը, դա բժշկական անձնակազմի, առանձնապես շտապ օգնության, արտակարգ դեպարտամենտի բժշկական անձնակազմի, որոնք տեղափոխում են վարակակիրներին և իրականացնում են նրանց կենտրոնացումը հիվանդանոցներում, կորոնավիրուսի վրա հետազոտությամ ժամկետի նվազեցումն է: Այսինքն, եթե մինչ այժմ նրանք հետազոտվում էին երկու շաբաթը մեկ անգամ, ապա այսուհետ կհետազոտվեն 72 ժամը մեկ անգամ: Բացի այդ, դպրոցի լիակատար մեկուսացում չի լինի: Եթե ​​մեկ երեխա վարակված է, այս դեպքում դասարանն անցնում է առցանց ուսուցման, իսկ դրա հետ շփվող երեխաները և ուսուցիչները տեղափոխվում են ինքնամեկուսացման մեջ: Նման կետային սահմանափակումները կկիրառվեն ողջ Թբիլիսիում: Ոչ միայն դպրոցներում, այլև խոշոր հաստատություններում»,- ասել է Գամղրելիձեն կառավարության աշխատակազմում կայացած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո: