Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի և պահակային ոստիկանության աշխատակիցները, համատեղ օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունների արդյունքում, կողոպուտի և հրազենի և մարտական զինամթերքի ապօրինի գնման, պահման և կրման մեղադրանքով, ձերբակալել են 1989 թվականին ծնված Բ. Ճ.-ին: Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ը:
Գերատեսչության տվյալներով, հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալն այսօր առավոտյան ներխուժել է Թբիլիսիում, Ջավախեթի փողոցում գտնվող «Ռիկո Կրեդիտ» ընկերության շենք և հավանաբար զենքի և նռնակի օգտագործմամ սպառնալիքով գումար է պահանջել գանձապահից:
«Իրավապահները որպես ապացույց առգրավել են հրազենն ու նռնակը: Նշանակված է համապատասխան փորձաքննություն:
Հետաքննությունը ընթանում է կողոպուտի և զենքի և մարտական զինամթերքի ապօրինի գնման, պահպանման և կրման փաստերով, Վրաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի առաջին մասով, 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով:
Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ 5-ից 7 տարի ժամկետով», – ասված է ՆԳՆ-ն հաղորդագրության մեջ: