Թբիլիսիում կկառուցվի Վրաստանի անկախության համար մարտնչողների և օկուպացիային զոհ գնացած քաղաքացիներին անմահացնող այգի. Կալաձե
Թբիլիսիում կկառուցվի Վրաստանի անկախության համար մարտնչողների և օկուպացիային զոհ գնացած քաղաքացիներին անմահացնող այգի. Կալաձե

Վրաստանի անկախության համար մարտնչողների և օկուպացիային զոհ գնացած քաղաքացիներին անմահացնելու համար Թբիլիսիում պետք է կառուցվի այգի,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գրել է իր «ֆեյսբուք» էջում:

«Մենք բոլորս Արչիլ Տատունաշվիլու ընտանիքի անդամների հետ սգում ենք նրա մահը և կիսում ցավը: Հույս ունեմ, որ նա կլինի վերջին զոհը, որը մահացել է բռնազավթող ռեժիմի պատճառով:

Մենք համապատասխանաբար պետք է հարգենք ոչ միայն Արչիլի, այլև Վրաստանի անկախության համար մարտնչողների և օկուպացիայի համար զոհված մարդկանց հիշատակը:

Ցանկանում եմ կիսել ձեզ հետ իմ ցանկությունը, որ նրանց հիշատակն անմահացնելու համար Թբիլիսիում կառուցվի նրանց անվան այգի, որտեղ կլինի նաև հուշարձան:

Մենք հենց այսօր կսկսենք համապատասխան վայրի ընտրությունը, իսկ հուշարձանի նախագծի համար կհայտարարենք մրցույթ:

Վրաստանը հերոսների երկիր է»,- գրում է Կախա Կալաձեն: