Թբիլիսիում կբացվի Ամբասադորիալ 2018-ը
Թբիլիսիում կբացվի Ամբասադորիալ 2018-ը

Թբիլիսիում կբացվի Ամբասադորիալ 2018-ը: Խորհրդարանում կոնֆերանսը բացելու է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Մասնակիցներին խոսքով դիմելու են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Կոնֆերանսին գնահատելու են արտաքին գործերի նախարարության անցած տարվա գործունեությունը, ներկայացնելու են նոր նախաձեռնություններ և քննարկելու՝ 2019-2022 թվականների արտաքին քաղաքականության ռազմավարության նախագիծը:

Քննարկվելու է հարցերի լայն սպեկտր, որոնք ներառում են միջազգային քաղաքականության գլոբալ և շրջանային մարտահրավերները, Վրաստանի եվրոպական և եվրալտանտյան ինտեգրումը, պաշտպանությունը և անվտանգությունը, ժողովրդավարական զարգացումը, կոնֆլիկտի խաղաղ լուծումը և առևտրա-տնտեսական հարաբերությունների խորացումը:

Միջոցառման շրջանակներում քննարկվելու են նախարարությունում ընթացող և նախատեսված բարեփոխումները՝ մարդկային ռեսուրսների կառավարման, մասնագիտական զարգացման, ճգնաժամային իրավիճակների կառավարման և այլ ուղղություններ:

Ամբասադորիալ 2018-ը ավարտվելու է դեկմտեբերի 21-ին՝ արտաքին գործերի նախարարի մամլո ասուլիսով: