Թբիլիսիում կայանման կարգը խախտելու համար տուգանքը դառել է 50 լարի,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:
Ինչպես նշել է Կալաձեն, փոփոխության նախաձեռնությամբ խորհրդարանին դիմել է Թբիլիսիի քաղաքապետարանը, պատճառը տրանսպորտային համակարգի կարգավորումն էր:
«Կայանման կարգը խախտելու համար տուգանքը կազմում էր 10 լարի: Մենք դիմել ենք խորհրդարանին և երեկ երրորդ ընթերցմամբ ընդունվել է օրինագիծ, որի համաձայն տուգանքը դառել է 50 լարի: Փոփոխությունների հիմնական գործոնը տրանսպորտային համակարգի կատարելագործումն է»,-հայտարարել է Կախա Կալաձեն:
Դրա հետ մեկտեղ, կալաձեն նշել է, որ փոխվել է կայանման տուգանքի հանձնելու կարգը:
«Ցանկանում եմ դիմել ավտոսեփականատերերին և կոչ անել, որ զգուշությամբ մոտենան կայանման կարգին, քանզի տեղի չունենա նրանց տուգանումը: Միևնույն ժամանակ փոխվում է տուգանքը հանձնելու կարգը: Մինչ այս տուգանքը փոխանցվում էր փոստի միջոցով, իսկ այժմ եթե փոստի միջոցով չի հաջողվի փոխանցել տուգանքը, ապա այն կհրապարակվի հատուկ կայք էջի վրա ՝ tp.ge: Այս մոդելից օգտվում է ՆԳՆ-ը տեսատուգանքները փոխանցելու համար: Նշեմ, որ եթե տուգանքը վճարվի 10 օրվա ընթացքում, ապա ավտոսեփականատերերը կօգտվեն 20 տոկոս զեղջով: