Թբիլիսիում կանցկացվեն Գրքի օրեր
Թբիլիսիում կանցկացվեն Գրքի օրեր

Թբիլիսին հյուրընկալելու է Գրքի օրերը: Գրողները, բանաստեղծները, գրադարանավարները և հրատարակիչները, նկարազարդիչները և թարգմանիչները, ընթերցողները և ուղղակի գրքի սիրահարները «ԷքսպոՋորջիայի» տարածքը կզբաղեցնեն նոյեմբերի 8-ից 11-ը ներառյալ:

Ցուցահանդեսին մասնակցելու է շուրջ 50 հրատարակություն: Կազմակերպիչներով խոսքով, չորս օրվա ընթացքում այցելուները բեսթսելերները, նոր թարգմանությունների և վրաց հեղինակների գրքերը կարող են գնել մինչև 50% զեղչով:

Թբիլիսիի գրքի օրերին անցկացվելու են շնորհանդեսներ, դասախոսություններ և սեմինարներ, իսկ երեխաների համար ստեղծվելու են հատուկ ընթերցանության և ժամանցային տարածքներ: