Թբիլիսիում Իրանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը

Թբիլիսիում Իրանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը:

Ինչպես գրում է իրանական IRNA գործակալությունը, տարածված տեղեկությամբ, Թբիլիսիի օդանավակայանում անվտանգության ծառայությունը Թբիլիսի-Սպահան չվերթի մի քանի ուղևոր կնոջ խնդրել է հանել հիջաբը:

Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Բահրամ Քասեմը հայտարարել է, որ Իրանի դեսպանը տարածված տեղեկությունը վերստուգելու նպատակով Վրաստանում զանգահարել է մի քանի ուղևորի և դրանից հետո խիստ բողոքի նոտա հղել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը և օդանավակայանի անվտանգության ծառայությանը: