Թբիլիսիում ամառային հանրային մանկապարտեզները աշխատելու են հուլիսի 1-ից 31-ը ներառյալ:
Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տեղեկացրել են մայրաքաղաքի մսուր-մանկապարտեզների գործակալությունից:
Նրանց տեղեկությամբ, ամառային մանկապարտեզներում գրանցվելու ամսաթիվը հայտնի կդառնա վաղը:
Գրանցման ամսաթվի, կանոնների և նորությունների մասին հայտարարությունը Թբիլիսիի մսուր-մանկապարտեզների գործակալության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեն կանի մայիսի 7-ին, 12:00-ին:
Գործակալության տեղեկությամբ, Թբիլիսիին ամռան ընթացքում այս տարի ևս սպասարկելու է 40 մանկապարտեզ: