Թբիլիսիում հինգ մեքենայի գողության գործով մեկ անձ է ձերբակալվել
Թբիլիսիում հինգ մեքենայի գողության գործով մեկ անձ է ձերբակալվել

Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1984 թվականին ծնված Ն.Ա.-ին, ով նախկինում դատապարտված է եղել և ներկայումս կրում է պայմանական ազատազրկում ավտոմեքենայի գողության մեղադրանքով։

ՆԳՆ-ի տվյալներով՝ գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները տարբեր ժամանակներում Վակե-Սաբուրթալոյի շրջանում գողացել են հինգ ավտոմեքենա և փախել դեպքի վայրից։

«Մեղադրյալի բնակարանի խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես իրեղեն ապացույցներ առգրավել են գողության ժամանակ ապօրինի կերպով յուրացված որոշ իրեր։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է մինչև հինգ տարի ազատազրկում», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։