Թբիլիսիում հաճախ խախտում են տրանզիտային երթևեկության կարգը, այսպիսով տուգանքը պետք է դարձնենք 500 լարի. Կալաձե
Քաղաքը ազատել խցանումներից, Ավտոմոբիլներից արտանետվող գազերի նվազեցում, տրանսպորտով և ոտքով տեղաշարժվող բնակչության համար տրանսպորտային համակարգի ստեղծում, սրանք են մեր բնակչության պատվերները,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստի ժամանակ:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման համար ծրագրվում է իրականացնել մի քանի փուլից բաղկացած աշխատանքներ:
«Ծրագրում ենք վերանորոգել մետրոկայանները, ինչպես նաև նվազեցնել տեղափոխման ժամանակը և մեծացնել ուղևորների քանակը: Ծրագրում ենք նաև նորացնել ավտոբուսների պարկը, ցանկանում ենք քաղաքում երթևեկող դեղին ավտոբուսները փոխարինել ժամանակակից կապույտ ավտոբուսներով: Ավտոբուսների համար ստեղծվելու է հատուկ գիծ, իսկ մաքրման ծառայությունների ավտոմեքենաները երթևեկելու են հատուկ գրաֆիկով»,-նշել է Կալաձեն:
Նրա խոսքերով Թբիլիսիում արգելված է տրանզիտային երթևեկությունը, սակայն փոքր տուգանքի պատճառով վարորդները հաճախ խախտում են այդ կարգը, այսպիսով ծրագրվում է 20 լարի տուգանքի փոխարեն այն դարձնել 500 լարի:
«Տուգանքների մեծացումը արդեն դրված է օրինագծի մեջ, որը ներկայացնելու ենք խորհրդարանին: ևս մեկ նորույթը դա տաքսիների ծառայության որակի բարելավումն է: Այս պահին աշխատում ենք իրավական հիմքի ստեղծման վրա»,-ասել է Թբիլիսիի քաղաքապետը:
Հեղինակ -
Edgar Barsegyan