Թբիլիսիում և մերձակայքում ձյուն է տեղացել: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Միջավայրի ազգային գործակալության կանխատեսումների կենտրոնի ղեկավար Սվետլանա Նիորաձեն, երեկ գիշեր թաց ձյուն է տեղացել նաև Թբիլիսիի ծայրամասերում:
Նրա խոսքով, մայրաքաղաքում և ծայրամասերում սպասվում է թաց ձյուն:
Նախորդ գիշեր 80 տոննա տեխնիկական աղ է լցվել Ծղնեթիում, Կիկեթիում, Ախալդաբայում, Սամադլոյում, Դիդեբայում, Բեթանիայում, ինչպես նաև Կոջորիում, Տաբախմելայում, Շինդիսիում, Ծավկիսիում և Օքրողանայում:
Սվետլանա Նիորաձեի տեղեկությամբ, այս գիշեր Թբիլիսիում կդադարի ձյունը և կուժեղանա սառնամանիքը, իսկ կիրակի կրկին սպասվում է թաց ձյուն:
Նիորաձեի հայտարարությամբ, հունվարի նման, Վրաստանում տաք եղանակ է լինելու նաև փետրվարին: Արևմտյան Վրաստանում, փետրվարին ջերմաստիճանը կհասնի +20 աստիճանի: