Թբիլիսիում և Բաթումիում անցկացված միգրացիոն գործողությունների արդյունքում ձերբակալվել է 38 օտարերկրյա քաղաքացի
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները Թբիլիսիում և Բաթումում իրականացրել են հատուկ ներգաղթային վերահսկողության միջոցառումներ։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ։
Նախարարության տվյալներով՝ համապարփակ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 38 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Նեպալի, Պակիստանի, Թուրքիայի, Կոտ դ’Իվուարի, Սուդանի, Նիգերիայի, Հորդանանի և Հնդկաստանի քաղաքացիներ։
«Միջոցառումների շրջանակում դեպարտամենտի աշխատակիցները ստուգել են որոշակի տեղանքներ՝ նպատակ ունենալով հայտնաբերել օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր գտնվում են Վրաստանում առանց օրինական հիմքի։ Հաստատվել է, որ ձերբակալված անձինք խախտել են «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջները։
Ներկայումս ձերբակալվածները տեղավորված են միգրացիոն դեպարտամենտի ժամանակավոր կացարանում։ Իրականացվում են համապատասխան գործընթացներ նրանց արտաքսման ուղղությամբ։
Միգրացիայի դեպարտամենտը ներգաղթային հատուկ վերահսկողությունն իրականացնում է ինտենսիվ ռեժիմով՝ Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրացիների ժամանակին հայտնաբերման և արտաքսման ապահովման նպատակով», – ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։