Թբիլիսիում ընթանում են Ամանորի լուսավորման վերջնական տեղադրման աշխատանքները
Մայրաքաղաքում շարունակվում են Ամանորի նախապատրաստական աշխատանքները: Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, ավարտվում է փողոցների, այգիների և հրապարակների լուսավորության և զարդարանքի տեղադրումը:
Տեղադրման աշխատանքների վերջին փուլը «Թբիլսերվիս խմբի» աշխատակիցներն իրականացրել են Ճավճավաձե պողոտայում և Գիորգի Ծերեթելի փողոցում: «Թբիլսերվիս խմբի» տնօրեն Գիորգի Պապավային ծանոթացրել են լուսավորության տեղադրման վերջնական աշխատանքներին:
Ավարտվում է նաև Առաջին Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրումը: Դեկտեմբերի 12-ին, տոնածառի հետ մեկտեղ, կլուսավորվեն նաև ամբողջ քաղաքի լուսավորությունը:
Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ Թբիլիսիի մոտ 90 փողոցներում և մոտ 30 հրապարակներում տեղադրվել են Ամանորի լույսեր և կառույցներ: Ամեն օր աշխատանքին մասնակցել է «Թբիլսերվիս խմբի» ավելի քան 250 աշխատակից և մոտ 40 հատուկ մեքենա: