Թբիլիսիում, ընդդիմությունն ի նշան բողոքի կողպեքով փակել է դատախազության դարպասը (ֆոտո, վիդեո)
Ընդդիմության ներկայացուցիչները գլխավոր դատախազության մոտ անցկացնում են բողոքի ցույց: Րոպեներ առաջ, նրանք կողպեքով փակել են դատախազության դարպասը:
Մինչ այդ, բախում է տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ գերատեսչությունների ներկայացուցիչների միջև:
Վրաստանի խորհրդարանում համամասնական ընտրական համակարգին անցնելու առնչությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից պատրաստված սահմանադրական փոփոխությունները տապալելուց հետո Թբիլիսիում անցկացվում են բողոքի ցույցեր: Նոյեմբերի 18-ին, հանրահավաքի մասնակիցները արգելափակել էին խորհրդարանի շենքի մուտքերը, որից հետո հատուկջոկատայինները ջրցան մեքենայով ցրել էին բողոքի ցույցը, ձերբակալվել էր 37 անձ: Ցուցարարները պահանջում են համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների անցկացում: