«Գոցիրիձե» և «Դիդուբե» մետրոկայանի բաց կայանում, այսպես կոչված անցուղու հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ռելսերի վրա տղամարդ է ընկել:
Թբիլիսիի տրանսպորտային ծառայությունում Առաջին ալիքին հայտնել են, որ միջադեպի պատճառով, դադարեցվել է մետրոկայանի աշխատանքը և հայտարարությունը կտարածվի իրավիճակը պարզելուց հետո:
Տեղում մոբիլիզացված են իրավապահներ:
Տուժածի մասին տեղեկություն դեռևս չի տարածվում: