Թբիլիսիում, «Դիդուբե» մետրոկայանում տղամարդն ընկել է ռելսերի վրա
Թբիլիսիում, «Դիդուբե» մետրոկայանում տղամարդն ընկել է ռելսերի վրա

«Գոցիրիձե» և «Դիդուբե» մետրոկայանի բաց կայանում, այսպես կոչված անցուղու հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ռելսերի վրա տղամարդ է ընկել:

Թբիլիսիի տրանսպորտային ծառայությունում Առաջին ալիքին հայտնել են, որ միջադեպի պատճառով, դադարեցվել է մետրոկայանի աշխատանքը և հայտարարությունը կտարածվի իրավիճակը պարզելուց հետո:

Տեղում մոբիլիզացված են իրավապահներ:

Տուժածի մասին տեղեկություն դեռևս չի տարածվում: