Թբիլիսիում բուքմեյկերական ընկերությունը կողոպտելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ
Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի օպերատիվ գլխավոր վարչության և Իսանի-Սամգորիի գլխավոր բաժնի աշխատակիցները, համատեղ իրականացրած օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում, խմբովի իրականացրած կողոպուտի մեղադրանքով ձերբակալել են նախկինում թմրահանցանքի համար դատապարտված 1988 թվականին ծնված Գ.Կ.-ին և 1986 թվականին ծնված Ջ.Տ.-ին:
«Հետաքննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ին, մեղադրյալները, Վարկեթիլի մետրոկայանի մերձակայքում գտնվող բուքմեյկերական ընկերությունում հարձակվել են դրամապահի, 1994 թվականին ծնված Ն.Մ.-ի վրա: Հարձակվողները դանակով սպառնացել են նրան, որ բացեր սեիֆը և հափշտակել են գումարը, տեսաձայնագրիչ սարքավորումները, որից հետո նրանք հեռացել են դեպքի վայրից:
Իրականացրած օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում, իրավապահները շուտով բացահայտեցին հանցագործության ենթադրյալ կատարողներին:
Ոստիկանությունը Գ.Կ.-ին և Ջ. Տ.-ին դեպքից մի քանի ժամ անց ձերբակալել է Թբիլիսիում»,- ասված է ՆԳՆ-ն հայտարարության մեջ:
Նրանց խոսքով, գողացված գումարի մի մասը առգրավվել է որպես ապացույց:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի «Բ» ենթակետով, որը ենթադրում է խմբովի իրականացրած կողոպուտ: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ `վեցից իննը տարով ազատազրկում: