Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են

22:13, 11.12.2024

 

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են: Վրաստանի խորհրդարանի մոտ, որտեղ ընթանում է հանրահավաքը, փակվել է ճանապարհը։

Մինչ այդ հանրահավաքն անցկացվել է նաև Հանրապետության հրապարակում, որի մասնակիցները հանրային հատվածի ներկա և նախկին աշխատակիցներ են, և պահանջում են ազատ արձակել հանրահավաքի ժամանակ բոլոր ձերբակալվածներին։ Նաեւ՝ Վրաստանին վերադարձնել եվրոպական ընտրությունը եւ անցկացնել վերախորհրդարանական ընտրություններ։

Բացի այդ, Հանրապետության հրապարակում ակցիայի մասնակիցներին երթով միացան կրթության նախարարության և Թբիլիսիի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողները, իսկ Հանրապետության հրապարակից երթով միացան խորհրդարանի դիմաց շարունակվող ակցիային։

Նմանատիպ