Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են
Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են: Մասնագիտական ​​խմբերի ներկայացուցիչներ և ուսանողներ տարբեր վայրերից երթ են կազմակերպել և միացել Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի մոտ շարունակվող ակցիային։

Հանրապետության հրապարակից դեպի խորհրդարան կազմակերպվել է «Բազմազանության երթ», իսկ Վրաստանի կրթության նախարարության մոտ անցկացվել է ուսուցիչների երթ։

Հանրահավաքի մասնակիցների պահանջն է՝ նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ և հանրահավաքի ժամանակ բերման ենթարկվածներին ազատ արձակել։