Թբիլիսիում, Բելիաշվիլիի փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների միջև կայանալու է ֆուտբոլային ընկերական հանդիպում
Թբիլիսիում, Բելիաշվիլիի փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների միջև կայանալու է ֆուտբոլային ընկերական հանդիպում

Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն հանդես է եկել նախաձեռնությամբ, Բելիաշվիլիի փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների միջև անց կացնել ֆուտբոլային ընկերական հանդիպում: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստին:

Կախա Կալաձեն խնդրանքով դիմել է ֆուտբոլի դաշնության նախագահին, հանդիպումը կազմակերպել մինչև շաբաթվա վերջը:

Կախա Կալաձեի հայտարարությամբ, միջադեպը տհաճ էր և վրացիներին պատշաճ չեն նման արարքները, և լավ կլիներ այս միջադեպը մատնվեր մոռացության:

Ապրիլի 8-ին սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես են տղամարդիկ ֆիզիկական անպատվություն հասցնում օտար երկրից ժամանած երիտասարդներին:

Մարզադաշտի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել 126-րդ հոդվածով, որի նշանակում է բռնություն: