Թբիլիսիում բացվել է «Վրաստանը՝ գինու հայրենիք» միջազգային մրցույթը: Մրցույթին ներկայացված է 12 երկրի 78 ընկերության ավելի քան 200 տիպի գինու նմուշ, որոնք գնահատելու են գինու վրաց և միջազգային փորձագետները:
Միջոցառմանը հաղթող գինիներն անվանվելու են հինգ կատեգորիայում, այդ թվում քվեվրիի (տակառ), սպիտակ, կամիր, վարդագույն գինիներ, ինչպես նաև գնահատվելու է բարձրալկոհոլային խմիչքները:
Միջոցառումն անցկացվում է «ՕԱՅՎԻ» (OIV) վազի և գինու միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ:
Մրցանակաբաշխությունը կայանալու է նոյեմբերի 9-ին: