Թբիլիսիում այս տարվա ամանորյա կարգախոսն է լինելու՝ «Սիրով լի քաղաք». Կախա Կալաձե
Այս տարվա ամանորյա կարգախոսն է լինելու՝ «Սիրով լի քաղաք», հաջորդ տարին պետք է լինի սիրո տարի,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:
Նրա խոսքով, ամենաշատը, ինչն անհրաժեշտ է երկրին և քաղաքին, դա փոխադարձ հարգանքն է, միմյանց նկատմամբ սերը, քանի որ հանրությունը հոգնել է այսքան ատելությունից, զայրույթից և միմյանց վիրավորելուց:
«Կարևորագույնը, որի պակասը ցավոք, այսօր մեր քաղաքում ակնհայտորեն զգացվում է, որը գլխավոր շարժիչ ուժն է բարի գործեր անելու, դա սերն է:
Ցանկանում եմ, որ հենց սերը լինի յուրաքանչյուր նոր մեկնարկի հիմք:
Հնարավոր է, ունենանք քաղաքական տարբեր հայացքներ, կարծիքներ, սակայն այդ ամենի միջով պետք է անցնել քաղաքակրթորեն»,- հայտարարել է Կախա Կալաձեն: