Թբիլիսիում, Ախվլեդիանիի փողոցում տեղի ունեցած սպանության փաստով ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի
Թբիլիսիում, Ախվլեդիանիի փողոցում տեղի ունեցած սպանության փաստով ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական և որոնողական գործողությունների արդյունքում կանխամտածված սպանության մեղադրանքով բերման են ենթարկել 1998 թվականին ծնված Վ.Ց.-ին,- այս մասին հաղորդում է ՆԳ նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, հետաքննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ին Վ.Ց.-ն սառը զենքով մարմնին բազմաթիվ վնասվածքներ է հասցրել, Թբիլիսիում Գ. Ախվլեդիանիի փողոցում գործող մերսման սրահներից մեկում աշխատող, օտար երկրի քաղաքացի տրանսգենդեր կնոջը, ով տեղում մահացել է:

«Մեղադրյալը նույն սրահում վիրավորել է ևս մեկ տրանսգենդեր կնոջ և դեպքի վայրից դիմել փախուստի։ Վիրավոր քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:

Իրավապահները թեժ հետքի վրա ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում Վ.Ց.-ին ձերբակալել են Թբիլիսիում։ Ոստիկանները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ դանակը։

Կանխամտածված սպանության փաստով հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով։ Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ 7-ից 15 տարի ժամկետով»,- ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։