Թբիլիսիում անչափահասի կանխամտածված սպանության մեղադրանքով անչափահաս է ձերբակալվել։

17:20, 10.09.2026

Վրաստանի ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները թեժ հետապնդման արդյունքում ձերբակալել են անչափահասի՝ կանխամտածված սպանության մեղադրանքով։

ՆԳ նախարարության հաղորդմամբ, քննությամբ պարզվել է, որ այս տարվա սեպտեմբերի 10-ին մեղադրյալը Թբիլիսիում վիճաբանության ժամանակ սառը զենքով մի քանի վերք է հասցրել անչափահասի և փախել դեպքի վայրից։ Ստացած վնասվածքներից անչափահասը մահացել է դեպքի վայրում։

«Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ մեղադրվողը ձերբակալվել է թեժ հետապնդման արդյունքում։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում», – նշվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ