Թբիլիսիում, Աջարիայի տարածաշրջանում և ևս 9 քաղաքի բոլոր դպրոցներում առաջին կիսամյակը կիրականացվի հեռավար
Թբիլիսիում, Աջարիայի տարածաշրջանում և ևս 9 քաղաքի բոլոր դպրոցներում առաջին կիսամյակը կիրականացվի հեռավար

Միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, Աջարիայի տարածաշրջանում և տասu քաղաքում 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակում, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցների աշակերտների համար դասերը կլինեն հեռավար ռեժիմում:

«Երկրում համավարակային իրավիճակը և մեծ քաղաքներում շարժունակությունը նվազեցնելու նպատակով, միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանի հետևյալ քաղաքներում. Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Զուգդիդիում, Թելավիում, Զեստափոնիում, Գորիում, Գարդաբանիում, Փոթիում և Մառնեուլիում, ուսումնական գործընթացը 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակում, բոլոր աշակերտների համար, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր դպրոցներում, կիրականացվի հեռավար ռեժիմում:

Աջարիայի Ինքնավար Հանրապետության տարածքում գործող հանրակրթական հաստատությունները շարունակում են ուսումնական գործընթացը հեռավար ռեժիմում»,- նշված է կրթության նախարարության հայտարարության մեջ: