Թբիլիսիում, Աղմաշենեբելու պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ճշտվել են մանրամասներ

Թբիլիսիում, Աղմաշենեբելու պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ճշտվել են մանրամասներ:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, դեպքը տեղի է ունեցել Աղմաշենեբելու 61 համարում գտնվող բիզնես-կենտրոնում, որի 5-րդ հարկում գտնվում է մանկական թատրոն և 7-ամյա երեխան ընկել է աստիճաններից:

Երեխան տեղափոխվել է Ինգորողվայի համալսարանական կլինիկա: Նրա վիճակի մասին բժիշկները դեռևս մեկնաբանություն չեն արել: