Թբիլիսիում Աղմաշենեբելիի պողոտայում աշխատում է 12 հրջեջ-փրկարարական բրիգադ (Տեսանյութ)

Թբիլիսիում, Աղմաշենեբելիի պողոտայում, Սուրբ Միքայել հրեշտակապետի անվան հիվանդանոցի նախկին շենքի տարածքում այս րոպեներին աշխատում է 12 հրշեջ փրկարարական բրիգադ: Այս մասին առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:

Ինչպես դեպքի վայրից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, հրդեհը դեռևս չի հաջողվում լոկալիզացնել:

Սուրբ Միքայել հրեշտակապետի անվան հիվանդանոցի նախկին շենքում հրդեհը առաջացել է մի քանի րոպե առաջ: Ինչպես առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից, հրդեհը բռնկվել է շենքի տանիքում:

Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան: