Թբիլիսիում 49 ընտանիքի սեփականության մեջ փոխանցվեցին իրենց իսկ հողամասերը
Թբիլիսիում 49 ընտանիքի սեփականության մեջ փոխանցվեցին իրենց իսկ հողամասերը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Իսանիի շրջանում, այսպես կոչված «Մետրոյաշինության» թաղամասում ապրող բնակչությանը, որոնց օրինականացվել են օգտագործման մեջ գտնվող հողատարածքները:

«Այս հողամասերը նրանց սեփականությունն էր: 49 ընտանիք է, և այս քոթեջները սեփականաշնորված  չունեին և կանգնում էին բազմաթիվ հիմնախնդիրների առջև: Որևէ գործողություն ծրագրելիս առաջանում էին հիմնախնդիրներ, քանզի այս հողամասերը սեփականացված չէին: Իմ նախընտրական խոստումն էր, որ իշխանություն գալուն պես բոլոր հողամասերը և բնակելի տարածքները պետք է անցներ բնակչության սեփականության մեջ: Մենք կատարում ենք մեր խոստումը և այսօր 49 ընտանիքի սեփականության մեջ փոխանցվեց իրենց իսկ հողամասերը»,-նշել է Կալաձեն:

Նշենք, որ մետրոկայան Իսանիի շինարարության ժամանակ ինժիներների համար կառուցվեցին այսպես կոչված ֆինական տնակներ, որոնց հասնում էր 300-ից 600 քառակուսի մետր հողատարածք, սակայն դրանք մինչև այժմ սեփականաշնորհված չի եղել:

2018 թվականի հունվարի 10-ին Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, Ղվարելիի, Տվիշիի և ՈՒշակովի փողոցներում բնակվող ընտանիքներին նշված հողամասերը փոխանցվեցին սեփականության մեջ: