Թբիլիսիում, 35-րդ մարզադաշտի տարածքում այգի կառուցելու պահանջով անցկացվել է բողոքի ցույց
Թբիլիսիում, Օքրոյի թաղամասում, 35-րդ մարզադաշտի տարածքում անցկացվել է բողոքի ցույց: Ցուցարարները հայտարարում են, որ նախատեսվում է օտարացնել նշված տարածքը, որին նրանք դեմ են: Նրանց ցանկությունն է, տարածքում ստեղծվի հանգստի տարածք:
«Պահանջում ենք, ստեղծվի այգի և պահպանվի ըմբշամարտի սրահը, որտեղ 150 երեխա անվճար մարզվում է»,- հայտարարել է ցույցի մասնակից Լազարե Լելաձեն:
Ցույցին մեկնաբանել են, որ տարածքը օտարացվել է 2007-2008 թվականներին: