Թբիլիսին վաղը հյուրընկալելու է՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Վաղը Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Նշված հանդիպումը հերթով թերրորդ մինիստերիալն է եռակողմ ձևաչափով:
Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության, նախարարները կքննարկեն տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության ներկա օրակարգը, մասնավորապես շեշտը դնելով Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցության վրա:
Եռակողմ մինիստերիալի շրջանակներում կստորագրվի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների այցի շրջանակներում, նախատեսված են նաև հանդիպումներ Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: