Թբիլիսին շուտով կունենա 3D քարտեզ. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, Թբիլիսին շուտով կունենա եռաչափ քարտեզ:
Ինչպես հայտարարել է Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստին, նախագծի իրականացման համար հայտարարվել էր շահերի արտահայտում և ընկերությունը մարտի մեկից սկսել էր աշխատանքը, իսկ հուլիսին կավարտի այն:
«Այս տվյալները քաղաքապետարանի տարբեր ծառայություններ կկիրառեն իրենց ներքին գործունեությունում: Ի տարբերություն «Google»-ի քարտեզի, 3D քարտեզը հնարավորություն կտա չափել տարբեր կրիտերիաներ: Այս քարտեզը ամենօրյա աշխատանքում կօգնի ճարտարապետության, ուրբանական, միջավայրի պաշտպանության, ենթակառուցվածքի, տրանսպորտի ծառայություններին, մունիցիպալիտետի տեսչությանը, հողի ճանաչման հանձնաժողովին և շրջանային գամգեոբաներին: Նրա տվյալները հասանելի կլինեն նաև քաղաքացիների համար՝ www.mapstbilisi.gov.ge կայքէջում»,- հայտարարել է Կախա Կալաձեն: