Թբիլիսին կհյուրընկալի 2025 թվականի սուսերամարտի աշխարհի առաջնությունը
Թբիլիսին կհյուրընկալի 2025 թվականի սուսերամարտի աշխարհի առաջնությունը

Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում անցկացված սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի՝ «FIE»-ի համագումարում պաշտոնապես հայտարարվել է, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 2025 թվականին տեղի կունենա սուսերամարտի աշխարհի առաջնությունը։

Թբիլիսիի օգտին քվեարկել է «FIE»-ի 120 պատվիրակ, քվեարկությանը մասնակցել է 134 պատվիրակ։

2023 թվականին Իտալիայի Միլան քաղաքում անցկացվել է սուսերամարտի աշխարհի առաջնությունը։ Վրաստանի ազգային հավաքականը մրցաշարում ելույթն ավարտեց սուսերամարտում Սանդրո Բազաձեի նվաճած մեկ արծաթե մեդալով։