Թբիլիսին դարձել է Աշխարհի քաղաքների զբոսաշրջության միության անդամ
Թբիլիսին դարձել է Աշխարհի քաղաքների զբոսաշրջության միության անդամ

Թբիլիսին դարձել է Աշխարհի քաղաքների զբոսաշրջության միության անդամ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Թբիլիսիի կառավարության այսօրվա նիստին:

Ինչպես նա նշել է, միությանն անդամակցելը կնպաստի Թբիլիսիի տուրիստական ներուժի զարգացմանը և քաղաքի մասին ճանաչելիության մակարդակի բարձրացմանը:

«Ցանկանում եմ, կիսվել քաղաքի համար լավ և հետաքրքիր նորությունով: Հելսինկիում անցկացվել է «Խելամիտ զբոսաշրջություն՝ քաղաքների զարգացման և նորարարությունների ճանապարհը» գագաթնաժողովը, որտեղ Թբիլիսիին ներկայացրել են որպես Աշխարհի քաղաքների զբոսաշրջության միության նոր անդամի: Մենք բոլորս գիտակցում ենք, թե որքան կարևոր է զբոսաշրջության աջակցությունը մեր երկրի և քաղաքի զարգացման համար»,- նշել է Թբիլիսիի քաղաքապետը:

Կախա Կալաձեն նշել է, որ Աշխարհի քաղաքների զբոսաշրջության միությանն անդամակցելը շահավետ կլինի Թբիլիսիի համար: