Ընթացիկ տարվա Թբիլիսին կունենա 100 նոր ավտոբուս,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը՝ կառավարության նիստին:
Կախա Կալաձեի հայտարարությամբ, գումարը բյուջեից արդեն տրամադրվել է:
Նրա խոսքով, 4 տարվա ընթացքում գործող ավտոպարկը լիովին կփոխարինվի 700 նոր ավտոբուսով:
«Դեղին ավտոբուսները սպառել են իրենց ողջ ռեսուրսը: 4 տարվա ընթացքում հին ավտոպարկը ամբողջությամբ կփոխարինենք 700 նոր ավտոբուսով: Բյուջեից արդեն հատկացվել է գումար՝ առնվազն 100 նոր ավտոբուս գնելու համար»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Քաղաքապետի մեկնաբանմամբ, նոր ավտոբուսները մասամբ կթեթևացնեն քաղաքում առկա էկոլոգիական ծանր վիճակը: