Թբիլիսիի տրանսպորտային ընկերություն – «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանը վերսկսել է աշխատանքը
«Ազատության հրապարակ» մետրոյի կայարանը վերսկսել է աշխատանքը,- այս մասին հայտարարել են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունում։
Նրանց հաղորդմամբ, «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանի շարժասանդուղքի վնասը վերանորոգվել է, և կայարանը վերսկսել է ուղևորափոխադրումները։
«Նշված ժամանակահատվածում Թբիլիսիի մետրոյի մնացած կայարանները գործել են սովորականի պես։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը ներողություն է խնդրում պատճառված անհարմարության համար և շնորհակալություն է հայտնում հասկացողության համար», – ասվում է տրանսպորտային ընկերության հայտարարության մեջ։