Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցում բռնկված հրդեհը լոկալիզացված է
Թբիլիսիում, Մելիքիշվիլիի պողոտայում գտնվող թիվ 51 հանրային դպրոցի առաջին հարկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից, այս պահին հրդեհը մարված է:
Գոյություն ունեցող լրատվությամբ տուժածներ չկան, տեղում մոբիլիզացված են հրշեջ և շտապ օգնության բրիգադները:


