Թբիլիսիի ծովում փրկարարները մահացած են գտել երկրորդ անչափահասին: Այս մասին Վրաստանի առաջին ալիքի լրագրողը հաղորդում է դեպքի վայրից:
Թբիլիսիի ծովում երկու անչափահասները անհետացել էին մի քանի ժամ առաջ: Մոտ մեկ ժամ առաջ փրկարարները մահացած գտել էին մեկ անչափահասին:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ, որոնողափրկարարական գործողությանը ներգրավված էր հինգ ջրասույզ: