Թբիլիսիում, Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարում անցկացվեց էկումենիկ: Աղոթքին ավանդաբար մասնակցում են Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Լատինա-կաթոլիկների կովկասյան առաքելական վարչությունը, Վրաստանում Ավետարանական-լյութերանական եկեղեցին և Վրաստանի Ավետարանական-բապտիստական եկեղեցին:
Աղոթքին հավատացյալների հետ միասին ներկա են գտնվել դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները և Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավարը: Ինչպես նշել է Զազա Վաշաղմաձեն Առաջին ալիքի հետ զրույցում, էկումենիկ աղոթքի ավանդույթը մեկ անգամ ևս հաստատում է Վրաստանում գոյություն ունեցող կրոնական համերաշխությունը:
Քրիստոնյաների միասնությունը նշելու համար անցկացված էկումենիկ աղոթքը Վրաստանում 20-ամյա պատմություն ունի: Էկումենիկ աղոթքի մասնակից եկեղեցիները աղոթքը հյուրընկալում են հերթականությամբ: Էկումենիկ աղոթքի համաշխարհային ավանդույթի հիմքը դրվել է 1908 թվականին և այն ամեն տարի անցկացվում է հունվարի 18-ից հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում: