Թբիլիսիի շտապ օգնության կենտրոնը համալրվել է 10 նոր ավտոմեքենայով
Թբիլիսիի շտապ օգնության կենտրոնը համալրվել է 10 նոր ավտոմեքենայով

Թբիլիսիի շտապ օգնության «Ֆիատ» կենտրոնին փոխանցվել է 10 նոր ավտոմեքենա, որի համար տրամադրվել է 870 հազար լարի:

Ինչպես նշել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նոր ավտոմեքենաները հագեցած են բժշկական անհետաձգելի օգնության համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներով և լիովին համապատասխանում են ժամանակակից եվրոպական չափանիշներին:

«Թբիլիսիի շտապ օգնության բժշակական կենտրոնին փոխանցվել 10 նոր ավտոմեքենա, սակայն սա բավական չէ: Հաջորդ տարի մենք նախատեսում ենք գնել 70 նոր ավտոմեքենա՝ ծառայության մակարդակը բարձրացնելու նպատակով: Կցանկանայի, որպեսզի ոչ ոք շտապ բուժօգնության խումբ կանչելու անհրաժեշտություն չունենա, սակայն ծառայությունը պետք է լինի բարձր մակարդակի»,- հայտարարել է Կախա Կալաձեն: