Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց ոգեկոչման կարգ՝ ի հիշատակ 1915 թվականի զոհերի
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց ոգեկոչման կարգ՝ ի հիշատակ 1915 թվականի զոհերի

Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս Դավթյանը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հոգևորաց դասի հետ կատարեց ոգեկոչման կարգ՝ ի հիշատակ 1915 թվականի իրադարձությունների և սրբադասված զոհերի:

Սուրբ և անմահ պատարագին ներկա էին Վրաստանի Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դիվանագետներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ: Ներկա հանրությունը մոմեր վառեց՝ ի հիշատակ սրբադասված զոհերի:

Պատրաստեց՝ Ոսկի Ավագյանը