Թբիլիսիի պարենային խանութներից մեկում ոստիկանությունը գողության փաստով երկու անձի է ձերբակալել
Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր վարչության աշխատակիցները խմբակային գողության փորձի մեղադրանքով երկու անձի են ձերբակալել։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները նախնական համաձայնությամբ, խմբով, ապօրինի ներթափանցել են Թբիլիսիում գտնվող պարենային խանութներից մեկը, որտեղից փորձել են գողանալ վաճառքի ենթակա ապրանքներն ու ճողոպրել, սակայն հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել. ոստիկանությունը երկուսին էլ ձերբակալել է դեպքի վայրում։
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 19-177-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 7 տարի ժամկետով։