Թբիլիսիի օդանավակայանում թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալել են Ղազախստանի քաղաքացու
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Ղազախստանի քաղաքացու, որի ուղեբեռը ստուգելու ժամանակ հայտնաբերվել է 676,1448 գրամ կոկաին պարունակող մեկ կիլոգրամ թմրանյութ:
Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, Մամուկա Ճելիձեի հայտարարությամբ, ձերբակալվածը Վրաստան է ժամանել Դուբայից:
Հետաքննությունը իրականացվում է մեծ քանակությամբ թմրամիջոցների գնում-պահպանում փաստով:
Մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 8-ից 20 տարով կամ ցմահ ազատազրկում:
Հեղինակ -
Edgar Barsegyan