Թբիլիսիի օդանավակայանը մառախուղի պատճառով ընդհատումներով է աշխատում

14:10, 31.12.2017

Շոթա Ռուսթավելի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանը մառախուղի պատճառով ընդհատումներով է աշխատում: Վարշավա-Թբիլիսի-Վարշավա չվերթը չեղյալ է հայտարարվել: Լոնդոն-Թբիլիսի չվերթը իրականացնող ինքնաթիռը ցածր տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում, և վայրէջքը ընդունել է Դավիթ Աղմաշենեբելիի անվան Քութաիսիի միջազգային օդանավակայանը:

Ակտաու-Թբիլիսի չվերթը իրականացնող ինքնաթիռը Թբիլիսիի փոխարեն վայրէջք է կատարել Երևանում:

Նմանատիպ