Թբիլիսիի մսուր-մանկապարտեզներում դաստիարակչական տարին սկսվելու է սեպտեմբերի 16-ից
Թբիլիսիի մսուր-մանկապարտեզներում դաստիարակչական տարին սկսվելու է սեպտեմբերի 16-ից

Թբիլիսիի մսուր-մանկապարտեզներում 2019-2020 թթ.. դաստիարակչական տարին սկսվելու է սեպտեմբերի 16-ից:

Թբիլիսիի մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալության լրատվությամբ, մինչ գործընթացի սկիզբը անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել մանկապարտեզների վարչություն:

Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության լրատվությամբ, Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում դաստիարակվողների գրանցումը ընդհանրապես տեղի է ունենում  էլեկտրոնային ձևով: Գրանցումն անց է կացվում երկու փուլով, Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության վեբ կայքում ՝ www.kids.org.ge: Գործակալության տվյալներով առաջին փուլում գրանցվում են անապահով ընտանիքների երեխաները, պետական ​​խնամքի ​​գործակալության բենեֆիցիարները, հատուկ կրթական կարիք ունեցող երեխաները, այն ընտանիքների երեխաները, որոնց երեխաները արդեն օգտվում են նշված դաստիարակչական հաստատության ծառայություններից, Թբիլիսիի մունիցիպալիտետի տարածքում 2015 թվականի հունիսի 13-14-ին տեղի ունեցած աղետից տուժած ընտանիքների երեխաները, միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող անձանց երեխաները:

Դրա հետ մեկտեղ, հատուկ կրթական կարիք ունեցող և միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող ծնողի երեխայի գրանցումը տեղի չի ունենում էլեկտրոնային ձևով, անհրաժեշտ է փաստաղթների ներկայացում մանկապարտեզների կառավարման գործակալություն:

Գրանցման երկրորդ փուլում գրանցվել կարող են բոլոր այն անձինք, ովքեր չեն մտնում գրանցման առաջին փուլում գրանցվողների անվանակարգում: