Թբիլիսիի մսուր մանկապարտեզներից մեկի մանկավարժի մոտ հայտնաբերվել են տուբերկուլյոզի նշաններ, դաստիարակվողները նույնպես զննվելու են
Թբիլիսիի մսուր մանկապարտեզներից մեկի մանկավարժի մոտ հայտնաբերվել են տուբերկուլյոզի նշաններ, որի պատճառով կանխարգելման նպատակով այն խմբի դաստիարակվողները, ովքեր անմիջական կապ են ունեցել մանկավարժի հետ անցնելու են հատուկ ստուգում: Այս մասին ասված է Թբիլիսիի մսուր մանկապարտեզների կառավարման գործակալության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
«Թբիլիսիի թիվ 152 մանկապարտեզի մանկավարժներից մեկի մոտ հաստատվել են տուբերկուլյոզի նշաններ: Մանկավարժը անցնում է բուժզննում, որից հետո նշանակվելու է բուժման կուրսը:
Թոքային հիվանդությունների և տուբերկուլյոզի կենտրոնի հանձնարարականներով, կանխարգելման նպատակով մանկապարտեզի այն խմբի դաստիարակվողները, ովքեր անմիջական կապ են ունեցել մանկավարժի հետ անցնելու են հատուկ ստուգում:
Այս միջոցառումների հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է մսուր մանկապարտեզների կառավարման գործակալությունը:
Թբիլիսիի մանկապարտեզների անձնակազմը պարբերաբար ենթարկվում է բժշկական հետազոտությունների և պետք լինելու դեպքում նրանց նշանակվում է բուժում: Այս փորձը շարունակվելու է նաև ապագայում, քանզի ժամանակին հայտնաբերենք նման դեպքերը»,-ասված է մանկապարտեզների կառավարման գործակալության հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan