Թբիլիսիի մանկապարտեզների վիճակը, որոնք այսօր դադարեցրել են իրենց դաստիարակչական գործընթացը (ֆոտո)
Թբիլիսիի մանկապարտեզների վիճակը, որոնք այսօր դադարեցրել են իրենց դաստիարակչական գործընթացը (ֆոտո)

Թբիլիսիի N19, N84 և N125 մսուր-մանկապարտեզներն այսօր առավոտից դադարեցրել են գործունեությունը:

Մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալության տեղեկությամբ, նշված որոշման պատճառը մանկապարտեզների շենքերի այժմյան տեխնիկական վիճակն է, որը Լևան Սամխարաուլիի փորձաքննության ազգային բյուրոյի մասնագետների եզրահանգմամբ, ոչ բավարար է և այս իրավիճակում նրանց շահագործումը նպատակահարմար չէ:

Մսուր-մանկապարտեզների գործակալությամբ տեղեկությամբ, հունվարի 29-ից նշված մանկապարտեզներում գրանցված երեխաները կբաշխվեն շրջանում առկա այլ մանկապարտեզներ: