Թբիլիսիի մի քանի շրջանում բաժանորդների մի մասի համար ժամանակավորապես կսահմանափակվի էլեկտրաէներգիայի մատակարարումը
Անհետաձգելի աշխատանքների պատճառով, Թբիլիսիի մի քանի թաղամասի բաժանորդների համար, նոյեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի մատակարարումը ժամանակավորապես կսահմանափակվի: Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Թելասին»:
Նաձալադեվի շրջան. Ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակումները տարածվելու են՝ Սանզոնայի բնակավայրի, Գուրամիշվիլիի պողոտայի, Ալեքսանդրե Բարամիձեի և Վասիլ Կակաբաձեի փողոցների բնակչության վրա:
Մթածմինդայի և Կրծանիսիի շրջաններ. Ժամը 10:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակումները տարածվելու են՝ Կիկեթիի բնակչության վրա:
Սամգորիի շրջան. Ժամը 11:00-ից 15:00-ն սահմանափակումը տարածվելու է Քինձմարաուլիի փողոցի (մասամբ) բնակչության վրա:
Սաբուրթալոյի շրջան. Ժամը 10:00-ից 18:00-ն սահմանափակումը տարածվելու է. Վաժա-Փշավելա III թաղամասի բնակչության (մասամբ), Դիդի Դիղոմի IV միկրոշրջանի և Սանդրո Միրիանաշվիլիի բնակչության վրա: 11:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակումները տարածվելու են. Վաժա-Փշավելալայի պողոտայի (մասամբ), Վաժա-Փշավելա III, IV, VI թաղամասերի (մասամբ), Նուցուբիձե սարահարթի II միկրոշրջան I թաղամասի, Շալվա Նուցուբիձեյի (մասամբ), Քավթարաձեի, Անջափարիձեյի, Մարգիանիի և Պաբլո Պիկասոյի փողոցների բնակիչների վրա:
«Ընկերությունը ներողություն է խնդրում բաժանորդներին պատճառված անհանգստության համար: Աշխատանքների ավարտից հետո բաժանորդներին կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը», – հայտարարել են «Թելասիում»: