Թբիլիսիի մետրոյում, սեպտեմբերի 15-ից, սպասելաժամանակը նվազելու է մինչև 3 րոպե. Կախա Կալաձե
Թբիլիսիի մետրոյում, սեպտեմբերի 15-ից, սպասելաժամանակը նվազելու է մինչև 3 րոպե. Կախա Կալաձե

Թբիլիսիում, մետրոյի գնացքի տեղաշարժի ժամանակահատվածը սեպտեմբերի 15-ից, պիկ ժամերին նվազելու է մինչև 3 րոպե,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:

Նա ընդգծել է հանրային տրանսպորտի կարգավորման նշանակությունը և նշել, որ սեպտեմբերի 15-ից կավելանա ուղևորահոսքը:

«Հանրային տրանսպորտի կարգավորումը, բարելավումն է կարևորագույն առաջնահերթությունը: Այդ ուղղությամբ արդեն արել ենք կարևոր քայլեր: Սեպտեմբերի 15-ից ուղևորահոսքը կավելանա, քանի որ ժողովուրդը արձակուրդից վերադառնում է մայրաքաղաք և դրան պետք է լինենք պատրաստ»,- հայտարարել է քաղաքապետը:

Ինչպես նա նշել է, ամենաշատ ուղևոր տեղաշարժվում է մետրոյով և մետրոյի աշխատանքի ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ: